Մեկնարկել է թուրքմենական բնական գազի մատակարարումը Թուրքիա
Մարտի 1-ին մեկնարկել է Թուրքմենստանից բնական գազի մատակարարումը Թուրքիա։ Գազը Իրանի տարածքով միանում է Թուրքիայի պետական նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիայի բաշխման ցանցին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ այս քայլը կարևոր նշանակություն ունի երկրի գազամատակարարման դիվերսիֆիկացման համար։
\
«20 տարի անց առաջին անգամ Թուրքիան խողովակաշարով գազ է ստանալու իր սահմաններից դուրս գտնվող մի երկրից։ Մինչև տարեվերջ նախատեսվում է 1,3 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազի մատակարարում, որը կբավարարի 1,5 միլիոն ընտանիքի կարիքները։
Միևնույն ժամանակ այն ռազմավարական կարևորություն ունի դեպի Արևմուտք գազարտահանման հարցում այլընտրանքային ճանապարհի ստեղծման տեսանկյունից»,-հավելել է նա:



