Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն օրերս Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել էին իրավիճակը Հարավային Կովկասում։ Բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ֆիդանի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում համագործակցության ընդլայնմանը, կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Լեհաստանը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության հերթական խմբաքանակը։Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Փետրվարի 28-ից մարտի 9-ը Երևանում կանցկացվի բարեգործական մեծ ցուցահանդես՝ սահմանին ապրող երեխաների համար։ Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կուղղվի սահմանին ապրող երեխաների կարիքների համար։ Այս ցուցահանդեսը կրում է «Խաղաղության գույնը» խորագիրը և միավորել է տարբեր ոճերում ստեղծագործող արվեստագետներին։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբացված գործով դատական նիստը:
Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Փորձ են անում Մարտի 1-ի գործը վերակենդանացնել. օրինականության նշույլ անգամ չկա. Արամ Վարդևանյան
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է միանալ Եվրամիությանը մինչև 2030 թվականը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ԵՄ-ում ընդունելը կարող է օգնել Մոսկվային հետ պահել ապագա ագրեսիայից։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն դեմ է Կիևի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Այս գործի հետ ով առնչություն ունենում է, հետո նախկին է դառնում. էդ ո՞նց է լինում. Արամ Վարդևանյան
Միջուկային ծրագիր, Ուկրաինա, Մերձավոր Արևելք, Ռեշտ-Աստարա. Լավրովը խոսեց ԻԻՀ-ում քննարկված թեմաներից
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում «Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Ալաշկերտ»-ին:
Պատրաստ ենք աջակցել Երևանին ու Բաքվին խաղաղության ձեռքբերման հարցում. Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովի հետ ասուլիսին
Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում փետրվարի 25-ին ժամը 10:35-ի սահմանում բախվել են «VAZ», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը:
Լեհաստանը հոժարակամությամբ իր տարածք կընդունի ԱՄՆ-ի լրացուցիչ զորակազմը, եթե Գերմանիայի նոր կառավարությունը հրաժարվի դրանից: Այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է Polsat հեռուստաալիքին:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանի կանանց ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի ապրիլի 4-ին` հյուրընկալելով Լյուքսեմբուրգին:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ուկրաինական և եվրոպական կողմերն իրենց հերթին «հավասարակշռություն չեն ազդարարում»։
#ՈՒՂԻՂ. ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ԵՎ ԱԲԲԱՍ ԱՐԱՂՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ. #ՀԻՄԱ
Իշխող կուսակցության ղեկավարությունը հաճախ մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին և որոշ եվրոպացի քաղաքական գործիչների Վրաստանի տարածքում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձի մեջ։
Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը կարևոր հնարավորություն էր ոչ միայն երկկողմ օրակարգային հարցերի քննարկման, այլև առկա իրողությունների գնահատման և Հայաստանի համար հնարավոր զարգացումների կանխորոշման տեսանկյունից։ Այս գործընթացում առանցքային է երկկողմանի առաջարկների և պահանջարկի համադրման կարողությունը՝ հիմնված ազգային ու ռազմավարական շահերի վրա։
Այս գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի. չգիտեմ Դուք որքանով եք առնչվում. Սեյրան Օհանյանը՝ դատավորին
«Բացարձակ նպատակ չունեմ խուճապ տարածելու,բայց իրավիճակը արդեն բերվել և հասցվել է վատթարագույն և ամենավտանգավոր հանգրվանին,որից այն կողմ լիակատար կործանումն է։ Կարծում եմ, բոլորի համար արդեն հասկանալի դարձավ, որ Նիկոլը Արցախը տալով, ՀՀ-ն չփրկեց։ Պետք է համախմբվել և բեկում մտցնել այս խայտառակ և ստորացուցիչ իրավիճակում»։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պնդում էր, որ Զելենսկին իրեն առաջարկել է 500 միլիոն եվրո ռուսական ակտիվներից՝ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցությանը աջակցելու համար
Դուք էդ ո՞ւր եք շտապում. Սեյրան Օհանյանը՝ դատավորին
Այստեղ ադեկվատության խնդիր կա. չշնչեք, չխոսեք, չժպտաք… Ռոբերտ Քոչարյան
Ինչի՞ ես ժպտում….Լավ եմ անում, ժպտում եմ. դատավորն ու Արամ Օրբելյանը վիճեցին
Իլհամ Ալիևի բոլոր պահանջները հետևողական կատարող Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ տարի՝ 2024թ. դեկտեմբերին հանձնարարել էր մինչև 2026-ի ավարտը նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնել:
Կոսինյակ-Կամիշն այս դիրքորոշումը հայտնել էր նաև փետրվարի 14-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպմանը։
Փետրվարի 25-ին՝ ժամը 13:10-ի դրությամբ, Շինուհայրից դեպի Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարվելու հետևանքով «ձախ դաստակի հինգերորդ մատի հիմքի շրջանի կտրած-ծակած վերք, ձախ ականջի զույգ այտերի քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։