
«Ալիևը ճնշում է Փաշինյանին, իսկ Փաշինյանը` ժողովրդին. Պետք է համախմբվել և բեկում մտցնել այս խայտառակ և ստորացուցիչ իրավիճակում». Աբրահամյան

Արցախից հասարական գործիչ Արշակ Աբրահամյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական տուրբուլենտության իրավիճակում անհասկանալի և անկանոն տեղաշարժեր կատարելու հետևանքով սպառնացող վտանգներին զուգահեռ նաև ստեղծվել է ճնշում գործադրելու շղթա, որի ամենավերջին օղակը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։
«Ալիևը ճնշում է Փաշինյանին, իսկ Փաշինյանը` ժողովրդին։ Եթե ուզում ենք փրկել երկիրը հետագա փորձանքներից, ապա պետք է այդ շղթան կոտրել։ Նաև տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է Ադրբեջանի պահանջները րոպե առաջ ի կատար ածելու ուղղությամբ։
Եթե նա հետագայում էլ պատրաստվում է Ալիևի ցանկությամբ փոփոխություններ իրականացնել, ապա ինքը իրեն հավասարեցնում է բոլոր այն ադրբեջանցի պաշտոնյաներին,ովքեր նույնը կատարում են իրենց նախագահի հրամանագրերով։Բայց երևի կարիք կա արդեն հիշեցնելու, որ Հայաստանը ադրբեջանի որևէ մարզ չէ, և ալիևը չէ որ պետք է որոշի Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցերը։
Այս ամենի մեջ ամենավճռորոշը կարող է դառնալ հասարակության դերը։Մարդիկ հստակ պետք է գիտակցեն ,որ սա վերջն է, և սեփական երկրի ու ապագայի համար պայքարը չի նշանակում զբաղվել քաղաքականությամբ։
Բացարձակ նպատակ չունեմ խուճապ տարածելու,բայց իրավիճակը արդեն բերվել և հասցվել է վատթարագույն և ամենավտանգավոր հանգրվանին,որից այն կողմ լիակատար կործանումն է։ Կարծում եմ, բոլորի համար արդեն հասկանալի դարձավ, որ Նիկոլը Արցախը տալով, ՀՀ-ն չփրկեց։ Պետք է համախմբվել և բեկում մտցնել այս խայտառակ և ստորացուցիչ իրավիճակում»։