«Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են, և դրանք լավ են անցել»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական կողմից բանակցող Յուրի Ուշակովը՝ անդրադառնալով Սաուդյան Արաբիայում 4․5 ժամ տևած Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին։
Այս օրերին միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների նախապատրաստման գործընթացին։ Քիչ առաջ Սաուդյան Արաբիայում մեկնարկեցին վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև առաջին ուղիղ բարձր մակարդակի բանակցությունները, որոնք ուղղված են, ըստ էության, հետագա բանակցությունների կազմակերպմանը։
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Նիկոլ Փաշինյանը կնախագահի ԵԱՏՄ խորհրդի նիստը Մոսկվայում։ Ուշագրավ է, որ հայկական կողմը, որպես նախագահող, չի հյուրընկալում միջոցառումը, ինչը տեղի է ունենում բնականոն արարողակարգի պարագայում, այլ նա պատրաստվում է վարել նիստը Մոսկվայում։
«Պարոն Ուշակովը, կարծում եմ, նկատի ուներ այն, որ ամեն ինչի հիմքը դրվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այսինքն՝ այստեղ ակնարկվում է, որ ամեն ինչի հիմքում, միևնույն է, ըստ ռուսական պաշտոնական տեսակետի, փոխհարաբերությունների հաստատման ամենաէֆեկտիվ մեխանիզմը հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է»,- պարզաբանեց քաղաքագետը՝ շեշտելով, որ ՌԴ-ին անհրաժեշտ է այդ փաստաթղթի և հատկապես 9-րդ կետի ռեինկարնացիան։