Բաժիններ՝

Լոռու մարզում կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում

Հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրատանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Դ. Արտեմենկոն դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ ավտոմեքենան բարձված է եղել կոշկեղենով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031