![](/banners/BeFunky-design.jpg)
Սուրբ Ծննդյան տոնական պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբություն
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/1736181281-5f1bff4f-d804-425e-b230-7d489a8b2812-min-770x_.jpg)
Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունվարի 6-ին երիտասարդները հավաքվում են Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարակից տարածքում: 2025 թվականը բացառություն չէր: Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբություն: Ներկաներին համախմբել էր հայ ազգային երգն ու պարը։ Այս մասին գրում է qahana.am-ը։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ միջոցառումն իրականացվում է հայ ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդիր երիտասարդների ջանքերով։
Միջոցառման սկզբում Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը: Հոգևորականն իր խոսքում նշեց՝ անհրաժեշտ է, որ կարողանանք ատելության ու թշնամանքի փոխարեն՝ միմյանց փոխանցել, մեր շուրջը սփռել սեր ու ջերմություն, չլինենք անտարբեր մեկս մյուսի նկատմամբ:
Ազգային տոնի մասնակից եկեղեցու համայնքը, երիտասարդները երգեցին, պարեցին ու ազգային պարերը սովորեցրին մասնակիցներին: