«Ազգային քաղաքական ուժերին ճանաչելու մի քանի եղանակ կա, որ կարող է օգնել հասարակության անդամներին՝ կողմնորոշվելու». Էդգար Էլբակյան

Հայաստանի օրվա իշխանությունների, նրանց արբանյակ քաղաքական ուժերի, հակառուսական ու արևմտամետ շրջանակների կողմից շարունակում է թիրախավորվել Հայաստանի ազգային ընդդիմությունը։ Նրանց կողմից շարունակաբար քարոզչություն է իրականացվում, որ «իշխանափոխություն հնարավորէ միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն քաղաքական, այդ թվում՝ ընտրական գործընթացներին»:

Այսպիսով՝ ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունն ու նրան հարող ուժերը։Առանց արմատական ընդդիմության հնարավո՞ր է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։

Օրինակ՝ առանց ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի, արմատական ընդդիմությանայլ գործիչների և քաղաքական ուժերի՝հնարավո՞ր է ներքաղաքական լուրջ պայքար օրվա իշխանությունների դեմ՝ նաև հաշվի առնելով ՀՀԿ-ի ունեցած ռեսուրսը, ազգային գաղափարախոսությունը, արդյոք այն կարո՞ղ է ստանձնել ժողովրդին համախմբելու պատասխանատվությունը։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, խոսելով այս հարցերի շուրջ, հասարակության ուշադրությունը հրավիրեց մի քանի հատկանիշների վրա, որոնք բնորոշ են ազգային ուժերին։

Կարդացեք նաև

«Ազգային քաղաքական ուժերին ճանաչելու մի քանի եղանակ կա, որ կարող է օգնել հասարակության անդամներին՝ կողմնորոշվելու։ Գաղտնիք չէ, որ մեր ինքնության, ազգային պայքարի մի քանի հենասյուներ կան, ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության ու Հայ դատի պահանջատիրությունն է, մեր հողային իրավունքները, առաջին հերթին՝ ի դեմս Արցախի դատի պաշտպանության, Հայաստանի ժողովրդի և առհասարակ աշխարհասփյուռ հայության համար արժանապատիվ, բարեկեցիկ ազգային կեցության պայմանների ապահովումը։ Հետևաբար՝ ազգային որևէ ուժի ճանաչելու համար պետք է նայել այս երեք հանգամանքներին։Իհարկե, կան նաև սրանցից մակաբերվող ենթահանգամանքներ, օրինակ՝ արդյո՞ք որևէ քաղաքական ուժ հարց բարձրացնումէԱրցախի ցեղասպանության և Արցախի հայության խախտված իրավունքների վերականգնման անպայմանականության մասին, Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների, ռազմագերիների թեմայով, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Է․ Էլբակյանը։

Շարունակելով միտքը՝ քաղաքագետը հավելեց․

«Իհարկե, հարցի պատասխանը կարելիէ որոնել նաև արտաքին կողմնորոշման մեջ՝ ելնելով այս կամ այն ուժի համապատասխան մոտեցումից։ Այստեղ ևս սխալված չենք լինի, որովհետև, ի վերջո, արտաքին կողմնորոշումը բխումէ նրանից, թե ներքին մակարդակում որևէ քաղաքական ուժ ինչպես է սահմանում ՀՀ շահերը և, ըստ այդ սահմանած շահերի, որդեգրում է արտաքին կողմնորոշում։

Այսինքն՝ արտաքին կողմնորոշումը նույնպես կարող է «լակմուսի թուղթ» լինել, թե արդյո՞ք այս կամ այն քաղաքական ուժն ազգային օրակարգը սպասարկելուն է կոչված, թե՞ոչ։ Եթե, օրինակ՝ որևէ քաղաքական ուժ Թուրքիայից ու Ադրբեջանից եկող գոյաբանական սպառնալիք չի տեսնում, ապա ոչ մի դեպքում այն չի կարող համարվել ազգային ուժ։

Իմ հարցազրույցներում մշտապես նշել եմ՝ ազգային ուժեր են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված սեգմենտը և այլ՝ չափերով փոքր ուժեր»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Էդգար Էլբակյանը համոզված է՝ անջատ վերցրած ոչ մի ուժ չի կարող համախմբել ժողովրդին, սա հնարավորէանել միասնաբար, որի փորձերն արվել են, ինչպես,օրինակ, Դիմադրության շարժումը։

«Որպեսզի այդ փորձերը հաջողվեն, հարկավոր է նպատակի միասնություն և այսպահային մանր-մունրտարաձայնությունները մի կողմ դնել։ Իհարկե, նաև ընդհանուր նպատակին հասնելու որոշակի բանական և ապաբանական (այսպես ասած՝ իռացիոնալ) հավատ․ սա նույնպես պետք է»,-եզրափակեց Էդգար Էլբակյանը։

Տեսանյութեր

Լրահոս