Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, անվտանգային խնդիրները գնալով ավելի են խորանում։ Այդ խնդիրները լուծելու համար հասարակությունն իշխանությունների կողմից չի տեսնում համարժեք քայլեր. Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանը բանակ չպետք է ունենա, փոխի իր Սահմանադրությունը, բացի «Զանգեզուրի միջանցքը» և ընդունի 300 հազար ադրբեջանցիների», սակայն իշխանությունները որևէ հակադարձող հայտարարությամբ հանդես չեն գալիս, ասում են միայն՝ հավատարիմ են «խաղաղության օրակարգին»։
«Հայ բազմաթիվ այլ պաշտոնյաներ որոշել են թուրքերի հետ մտերմանալ, բաց կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Այս իշխանության որդեգրած քաղաքականությունը Հայաստանը տանելու է վատ հետևանքների։ Դուք թույլ, վախկոտ իշխանություն եք, պարտված և ոչ դուխով, դուք ուժեղ եք միայն Հ1-ի տաղավարում։ Մի հատ նայեք՝ Ալիևի հետ նախկին 3 նախագահներն իրենց ինչպես էին պահում, հետո նայեք ինքերդ ձեզ և ձեր նկարին. Ամոթ է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հայաստանի անկախության ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, համահայկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր ազգային ուժերի մասնակցությունը: Ազգային ուժերի թվին ես դասում եմ այն անհատներին ու կազմակերպված միավորներին, որոնք ունեն շատ հստակ կարմիր գծեր Հայաստանի ու հայության հիմնախնդիրների, Արցախի հիմնահարցի առնչությամբ և պատրաստ են իրենց վրա վերցնել պատասխանատվություն։ Ինձ համար որպես թուրքագետի՝ շատ հեշտ է տարբերակել դրանց ևս մեկ՝ հավելյալ չափորոշիչով։
Հայաստանի օրվա իշխանությունների, նրանց արբանյակ քաղաքական ուժերի, հակառուսական ու արևմտամետ շրջանակների կողմից շարունակում է թիրախավորվել Հայաստանի ազգային ընդդիմությունը։ Նրանց կողմից շարունակաբար քարոզչություն է իրականացվում, որ «իշխանափոխություն հնարավորէ միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն քաղաքական, այդ թվում՝ ընտրական գործընթացներին»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը չի ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչում են Նիկոլն ու ՔՊ-ական խունտան»,- Գլխավոր դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։
Ինչքան էլ ՀՀ վարչապետի տիկինը հայտարարի, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` երեկվա Ստեփանակերտի հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի իշխանություններին, որ Արցախը պայքարելու է իր անկախության համար։