Հայաստանի օրվա իշխանությունների, նրանց արբանյակ քաղաքական ուժերի, հակառուսական ու արևմտամետ շրջանակների կողմից շարունակում է թիրախավորվել Հայաստանի ազգային ընդդիմությունը։ Նրանց կողմից շարունակաբար քարոզչություն է իրականացվում, որ «իշխանափոխություն հնարավորէ միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն քաղաքական, այդ թվում՝ ընտրական գործընթացներին»:
Սուրեն Սուրենյանցը շեշտեց, որ ողբերգական հետևանքները կարող են նույնիսկ կասկածի տակ դնել պետականության գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ որպեսզի ասածը շատ մերկապարանոց չհնչի, նա ընթերցողներին խորհուրդ տվեց դիտարկել Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի օրինակները, որոնք ստրատեգիական կողմնորոշման փոփոխության ճանապարհին ունեցել են մեծ տարածքային կորուստներ։