Հայաստանի անկախության ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, համահայկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր ազգային ուժերի մասնակցությունը: Ազգային ուժերի թվին ես դասում եմ այն անհատներին ու կազմակերպված միավորներին, որոնք ունեն շատ հստակ կարմիր գծեր Հայաստանի ու հայության հիմնախնդիրների, Արցախի հիմնահարցի առնչությամբ և պատրաստ են իրենց վրա վերցնել պատասխանատվություն։ Ինձ համար որպես թուրքագետի՝ շատ հեշտ է տարբերակել դրանց ևս մեկ՝ հավելյալ չափորոշիչով։
Հայաստանի օրվա իշխանությունների, նրանց արբանյակ քաղաքական ուժերի, հակառուսական ու արևմտամետ շրջանակների կողմից շարունակում է թիրախավորվել Հայաստանի ազգային ընդդիմությունը։ Նրանց կողմից շարունակաբար քարոզչություն է իրականացվում, որ «իշխանափոխություն հնարավորէ միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն քաղաքական, այդ թվում՝ ընտրական գործընթացներին»: