«Թուրքիայից ասել են՝ Սիրիայում կվերջացնենք և կգանք «Զանգեզուր». կվերադառնանք 1915թ.». Արթուր Խաչիկյան
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ անկախ պետության մասնատում, նրանք կիսելու են Սիրիան: Սա շատ վտանգավոր է, քանի որ գործնական ձևով տեսնում եք, թե ինչպես է Թուրքիան սկսել վերականգնել Օսմանյան կայսրությունը: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար: Ռուսաստանը չներքաշվեց երկրորդ պատերազմի՝ Թուրքիայի հետ, որովհետև հասկանալի է՝ նրանց համար առաջնային է Ուկրաինան, բայց սա շատ վտանգավոր է մեզ համար, քանի որ Ռուսաստանը կարող է նույն ընտրությունն անել նաև Կովկասում, քանի որ կարող է Կովկասից նահանջել:
Թուրքիայից մեզ ասում են՝ հաջորդը դուք եք, այստեղ կվերջացնենք և կգանք Զանգեզուր: Ինչո՞վ ենք զբաղված մենք՝ մեղքն ուրիշների վրա գցելով և ռեալիթի շոուներով»,- 168TV-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը:
Նա նշեց, որ Թրամփը շարունակելու է աջակցել Ուկրաինային, ինչը նշանակում է, որ պատերազմն Ուկրաինայում շարունակվելու է: Նրա խոսքով՝ Իրանի վրա կարող է հարձակում լինել. «ԱՄՆ աղբյուրներից գալիս է նման տեղեկատվություն: Իրանն էլ սպառնում է, որ կլինի ջախջախիչ պատասխան: Եթե լինի հարձակում Իրանի վրա, այդ վերջին պետությունը, որը մեր կողքին կանգնած էր, առնվազն կարող է շատ զբաղված լինեն, աշխարհի ուշադրությունը կշեղվի, մենք էլ կվերադառնանք 1915 թիվ, երբ հայերին մորթում էին, հայերը նամակներ էին ուղարկում, աշխարհն էլ դեկլարացիաներով էր զբաղված»:
Մանրամասները՝ տեսանյութում