Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է»։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը:
Եթե ՔՊ-ն վերընտրվի Ազգային ժողովի ընտրություններում՝ Հայաստան չի լինելու։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում նախազգուշացնում և կանխատեսում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ խոսելով տարածաշրջանային և քաղաքական գործընթացների մասին։
Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ անկախ պետության մասնատում, նրանք կիսելու են Սիրիան: Սա շատ վտանգավոր է, քանի որ գործնական ձևով տեսնում եք, թե ինչպես է Թուրքիան սկսել վերականգնել Օսմանյան կայսրությունը: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար: Ռուսաստանը չներքաշվեց երկրորդ պատերազմի՝ Թուրքիայի հետ, որովհետև հասկանալի է՝ նրանց համար առաջնային է Ուկրաինան, բայց սա շատ վտանգավոր է մեզ համար, քանի որ Ռուսաստանը կարող է նույն ընտրությունն անել նաև Կովկասում, քանի որ կարող է Կովկասից նահանջել»:
Արթուր Խաչիկյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նախկինում չէր ասում, թե Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել. «Նա խոսում էր թալանից, կոռուպցիայից, բա ինչո՞ւ չէր ասում, որ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում: 2016թ. հետո 400 հեկտարի համար քննադատում էին, իսկ ինչո՞ւ չէին ասում, որ ոչ միայն 400 հեկտար, այլև ամբողջ Արցախը նրանք արդեն զիջել են: Եթե Արցախն արդեն զիջված էր 35 տարի, ինչի՞ մասին էին խոսում»: