Կյանքի վերջին տարիներին Սվանիձեն ծանր հիվանդ էր։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գուրգեն Եղիազարյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։25-ին։ Երևանյան փողոցում այրվել է «Lada Niva» մակնիշի ավտոմեքենա։
Փրկարարներն իրականացրել են ծառի առավել վտանգավոր ճյուղերի մասնատման և տեղափոխման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել
#ՀԻՄԱ. Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը. #ՈւՂԻՂ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Տաքսի» սիրված ֆիլմի աստղը՝ Սամի Նասերին, որը նկարահանվելու է Kinodaran-ի «Սուրբը 2» սերիալում, ժամանել է Երևան։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և բյուրեղանման զանգված:
Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը՝ Հարութ Տիզյանի։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է Թուրքիայում գործազրկության ցուցանիշների հուլիսյան վիճակագրությունը:
Կաթսայի մեջ լցրեք կաթը, ավելացրեք դարչինի փայտիկն ու կիտրոնի կեղևը: Կաթսան դրեք միջին ուժգնության կրակի վրա, կաթը հասցրեք եռման աստիճանի, հանեք կրակի վրայից: Կափարիչը փակեք, թողեք մի քիչ հովանա: Կաթը պետք է մի փոքր տաք մնա: Կաթից հանեք դարչինի փայտիկն ու կիտրոնի կեղևը:
Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ (Անտոն Անապատական):
2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում անհետ կորել է 52 մարդ. 27-ը հայտնաբերվել են, 4-ը` մահացած, իսկ 25 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում։
Քնի պակասը կարող է հանգեցնել օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների նվազմանը, Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է սոմնոլոգ Միխայիլ Պոլուեկտովը։
Հայաստանը, իհարկե, ունի բազմաթիվ, հարյուրավոր խնդիրներ, բայց դրանք մանրուքներ են այն անվտանգային, գոյաբանական մարտահրավերների համեմատությամբ, որոնք ծառացած են պետության առջև՝ առավելապես Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Այդ մասին ամենալավը գիտի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ հասարակությանը զբաղեցնում է ամենայն աղբով, խնդիրների իմիտացիաներով. սկսած պոկվող կախիչից՝ մինչև ձնամաքրման հարցեր։
Ամերիկյան The Washington Post-ը «Վերջին կոչը վրացական ժողովրդավարության համար» վերտառությամբ հոդված է հրապարակել:
Ազատ արձակվածների անունները չեն հրապարակվում, սակայն ակնհայտ է, որ Բելառուսում ամենից հայտնի քաղբանտարկյալը՝ ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան, ազատ արձակվածների թվում չէ։ Սվետլանա Տիխանովսկայայի և Վերոնիկա Ցեպկալոյի հետ միասին նա կանանց այն եռյակում էր, որը երկրում փոփոխությունների կատարելու միասնական արշավ էր նախաձեռնել ընդդեմ Լուկաշենկոյի ռեժիմի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ։
Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Ստրասբուրգ պատվիրակություն գործուղելու մասին։
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճից հետո գովել է դեմոկրատների թեկնածու Հարիսին, բայց սատարել է Թրամփին։
Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:
«Փաշինյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. արտաքին խաղացողների հետ արդեն ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2026թ. լինելու է իշխանության: Արտաքին աշխարհը Եվրոպա, Ռուսաստան, Թուրքիա ընկերակցությունն է, որ նրանք չեն աջակցելու որևէ ընդդիմադիր, հականիկոլական շարժման, թույլ են տալու Փաշինյանին մինչև 2026 թվականը մնալ իշխանության և մասնակցել 2026թ. ընտրություններին: Հետևաբար, Փաշինյանն ուզում է 2026թ. ընտրություններին իր ընտրազանգվածին վաճառել, որ՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել»
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, նաև ընկել է ծառ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը ՀՀ բյուջեի վրա կարժենա 21 միլիոն 542.000 դրամ՝ 55.131 դոլար։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։