Բաժիններ՝

Տապակած կրեմ

Բաղադրիչները

  • 500 մլ կաթ
  • 3 ճ/գ շաքարավազ
  • 2 ճ/գ եգիպտացորենի ալյուր
  • 3 մեծ ձվի դեղնուց
  • 1 ձու
  • 6-8 ճ/գ պաքսիմատ
  • դարչինի կես փայտիկ
  • 1 կիտրոնի կեղև
  • 50 գ կարագ
  • աղ
  • շաքարի փոշի՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցրեք կաթը, ավելացրեք դարչինի փայտիկն ու կիտրոնի կեղևը: Կաթսան դրեք միջին ուժգնության կրակի վրա, կաթը հասցրեք եռման աստիճանի, հանեք կրակի վրայից: Կափարիչը փակեք, թողեք մի քիչ հովանա: Կաթը պետք է մի փոքր տաք մնա: Կաթից հանեք դարչինի փայտիկն ու կիտրոնի կեղևը:

Փոքրիկ կաթսայի մեջ շաքարի հետ հարեք ձվի դեղնուցները՝ մինչև սպիտակելը, ավելացրեք եգիպտացորենի ալյուրը, խառնեք: Խառնելով քիչ-քիչ ավելացրեք տաք կաթը: Կաթսան դրեք կրակին, խառնուրդը հասցրեք եռման աստիճանի՝ ընթացքում չդադարեցնելով խառնելը:

Կարդացեք նաև

Երբ կրեմը թանձրանա (մոտ 7 րոպե հետո) վերցրեք այն կրակից: Ուղղանկյունաձև տապակին կարագ քսեք, կրեմը լցրեք մեջը, 2 ժամով տեղադրեք սառնարանում:

2 խորը ափսե վերցրեք: Մեկի մեջ 1 ճ.գ. ջրով, մի փոքր աղով հարեք 1 ձուն, իսկ մյուսի մեջ լցրեք չորահացը:

Խորը կաթսայի մեջ տաքացրեք կարագը (մոտ 4 րոպե), մեջը 1 սմ հաստության հաց դրեք: Այն պետք է 20-30 րոպեից ոսկեգույն երանգ ստանա. դա կնշանակի, որ կարագը անհրաժեշտ չափով տաքացել էր: Հացը հանեք միջից:

Հովացած կրեմը ուղղանկյունաձև կտրատեք, դրանցից յուրաքանչյուրը սկզբում ձվի մեջ թաթախեք, ապա պաքսիմատի և տապակեք տաքացրած կարագի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Տապակած կրեմի պատրաստի ուղղանկյունիկները դրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ կարագը ներծծվի: Պատրաստի կրեմները տեղադրեք մի փոքր տաքացրած ափսեի մեջ, վրան շաքարի փոշի ցանեք:

Մատուցեք տաք վիճակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս