«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Սամի Նասերին Երևանում է
«Տաքսի» սիրված ֆիլմի աստղը՝ Սամի Նասերին, որը նկարահանվելու է Kinodaran-ի «Սուրբը 2» սերիալում, ժամանել է Երևան։
«Սուրբը 2» սպասված սերիալի մեկնարկին հաշված օրեր են մնացել. նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 13-ին։
««Սուրբը 2»-ը հերթական քրեական սերիալ չէ։ Այն Kinodaran-ի՝ հայկական ֆիլմարտադրության մեջ որակի նոր կանոններ սահմանելու առաջին փորձն է»,-նշում է Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։