21 միլիոն 542.000 դրամ կամ շուրջ 55.000 դոլար՝ Ռիադում ցուցահանդեսի համար. նախարարության՝ գնում չհանդիսացող գնումը

Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը ՀՀ բյուջեի վրա կարժենա 21 միլիոն 542.000  դրամ՝ 55.131 դոլար։

Համապատասխան պայմանագիրն օրերս կնքվել է Էկոնոմիկայի նախարարության և NAHIN Organizing Exhibitions and Conferences-ի միջև։ Գնման ընթացակարգ է նշվել գնում չհանդիսացող ծախսը, ինչն  ամենևին չի նշանակում, թե գնումը չի արվել:

Միջոցառման ժամկետներ են նշվել սեպտեմբերի 16-19-ը։

Ավելի վաղ նախարարությունն իր պաշտոնական էջում տեղեկացրել էր  ցուցահանդեսի մասին՝ նկատելով, որ հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։

Կարդացեք նաև

«Ցուցահանդեսի գլխավոր միջոցառումն է՝ «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»-ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները»,- ասվել էր նախարարության տարածած տեքստում։

Տեսանյութեր

Լրահոս