
Թուրքիայում գործազրկությունը նվազել է

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է Թուրքիայում գործազրկության ցուցանիշների հուլիսյան վիճակագրությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ գործազրկությունը տղամարդկանց շրջանում նախորդ ամսվա՝ հունիսի համեմատ նվազել է 0.7 տոկսով ՝ կազմելով 8.8 տոկոս:
Նշվել է նաև, որ 15-ից 24 տարեկանների շրջանում գործազրկությունը կազմել է 16.6 տոկոս՝ հունիսի համեմատ 1 տոկոս նվազելով: