
Քարաթափում` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, նաև ընկել է ծառ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և մասնատել ծառը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։