Հնդկաստանն այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին հաջորդաբար կրճատել է Ռուսաստանից ադամանդների ներկրումը։ Այդ մասին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
Անկարան հուսով է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցնեն հանգիստ մթնոլորտում, անընդունելի է բռնությամբ միջոցով միջամտությունը ժողովրդավարությանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։
Opta սուպեր համակարգիչը նշել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակչի ֆավորիտին: Նախախաղային սիմուլյացիաների ժամանակ Իսպանիայի հավաքականը դեպքերի 60,4%-ում նվաճել է տիտղոսը։
Ամերիկացի միլիարդատեր, ֆինանսիստ, «Pershing Square Capital Management» հեջ-ֆոնդի ղեկավար Բիլ Էքմանն աջակցել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում։
«Մի ամբողջ ընտանիք զինվորական լինենք, ծառայենք հայրենիքին, բայց այսօր Հայաստանում մեզ զրկեն զինվորական թոշակի՞ց։ Ամեն ինչ անարդար է, ես իմ հույսը կտրել եմ, լավ բանի չեմ սպասում, երբ այս իշխանությունը փոխվի, այդ ժամանակ ես կպայքարեմ ու որդուս թոշակը կվերականգնեմ, այդ դեպքում արդարությունը որոշ չափով կվերականգնվի»,- շեշտեց նա։
#ՀԻՄԱ. Բագրատ սրբազանի հանդիպումներն Աբովյանում. #ՈՒՂԻՂ
«Քեզ համար, Հայաստան» հոբելյանական համերգով հուլիսի 14-ի երեկոյան Գյումրու «Սև բերդ» ամրոցում ազդարարվեց Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի քան չորս ամիս, քաղաքի բոլոր երաժշտական, մշակութային հաստատություններում տոնական միջոցառումներ էին՝ Ազնավուրի 100-ամյակին նվիրված։
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայում «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված Ֆիշերի շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի այն ժամանակվա ղեկավար Սերգեյ Հարությունյանի հետ մեկնեց վարչական սահման՝ հողաշինարարության հարցերը կարգավորելու։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս ասաց՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսապես օգուտ բերել Հայաստանին, եթե ապահովված լինի երկրի անվտանգությունը, հակառակ պարագայում դրական ակնկալիքներ չունի։
Իրանի սահմանամերձ Փարսաբադ շրջանի բնակիչները հայտնել են, որ երեկ երեկոյան Իրանի և Ադրբեջանի սահմանին՝ Արաքս գետի վրա, անհայտ օբյեկտ են տեսել, որը մի քանի վայրկյան անց անհետացել է։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ Telegram ալիքը։
Վարորդներին առաջարկվում է շրջանցիկ ճանապարհ Թորոսյան-Շահումյան հատվածով։
Ներկայում ամենակատաղի մարտերը տեղի են ունենում նախկին հանքարդյունաբերական Տորեցկ քաղաքի մոտ՝ Դոնեցկի հյուսիսում և Չասիվ Յարի մոտ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից։
Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ դատապարտելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը․
Ակնեն խնդիր է, որն անհանգստացնում է շատերին։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ այն շարունակական բնույթ է կրում՝ բացասաբար ազդելով կյանքի որակի վրա:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմանում հեղուկ գազ տեղափոխող DAF մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խորը առճակատման փուլում են, և այդտեղից դուրս գալու նախադրյալներ դեռ չեն երևում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինիի հետ զրույցում։
Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար Իլոն Մասկը ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածուի դեմ մահափորձից հետո հայտարարել է, որ լիովին աջակցում է նրան։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել` մաղթելով բարօրություն և խաղաղություն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին և հարատևություն հայ-ֆրանսիական բարեկամությանը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում իրար են հաջորդում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, որոնց շրջանակներում՝ որպես օրակարգային հարց, քննարկվում է մի փաթեթ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատում, Խաղաղության պայմանագրի ստորագրում, Հայաստանով՝ Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող ճանապարհի գործարկում։
Այսօր՝ հուլիսի 14-ին, «Օլիմպիաստադիոն» մարզադաշտում (Բեռլին) կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Անգլիայի ազգային հավաքականների միջև, գրում է Armsport-ը։
Շաբաթ օրը Փենսիլվանիայի հանրահավաքում տեղի ունեցած քաղաքական բռնության պահը, ամենայն հավանականությամբ, կազդի Դոնալդ Թրամփի նախագահական հայտի վրա: Այդ մասին գրում է Bloomberg-ը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգի իր էջում՝ շնորհավորանքներ հղելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Թրամփին ատում են, թե դեմոկրատներից են վախենում, չեմ հասկանում:
Նորվեգացի գիտնական, դիվանագետ և մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անունը համաշխարհային իրականության մեջ ամենահայտնի ու հնչեղ անուններից է: Նրա բազմաբովանդակ կենսագրության մեջ բացառիկ է նաև հումանիստական աշխատանքը: