Վրաստանի փոխվարչապետը նշել է հարևան երկրների հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը

Վրաստանի իշխանությունները ձգտում են բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր հարևան երկրների հետ, որպեսզի կայուն միջավայր ստեղծվի բիզնեսի համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

«Մենք կենտրոնացած ենք բոլոր հարևան երկրների հետ խաղաղության ու կայունության և բոլոր հարևան երկրների հետ շատ բարեկամական հարաբերությունների վրա: Դա շատ դժվար է, բայց մեզ համար շատ կարևոր է կայուն և կանխատեսելի միջավայր ստեղծել բիզնեսի համար», – Վրաստանում անցկացվող Զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ Դավիթաշվիլիի ելույթից մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

Ինչպես նշել է Դավիթաշվիլին, Թբիլիսիի ընդհանուր քաղաքականությունը խաղաղությանն ու կայունությանը մեծ առաջնահերթություն տալն է։ Փոխվարչապետի խոսքով՝ Վրաստանի տնտեսական զարգացման համար կարևոր է կանխատեսելիությունը։

Տեսանյութեր

Լրահոս