Բաժիններ՝

Երևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, երթուղային ավտոբուսից ծուխ է նկատվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսի շարժիչի հատվածում: Տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30