
Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին սոցիալական ցանցում կատարված գրառմամբ՝ անդրադարձել է 4 տարի առաջ այս օրը սկսված 44-օրյա պատերազմին։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի նկարը։
«Չորս տարի առաջ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են», – իր գրառման մեջ նշել է դեսպան Դըկոտինյին։