
Հանցավորության վիճակի թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Հայաստանում 2019-2024թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդրները, բարեփոխումների իրական արդյունքների թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն:
Լսումներ անցկացնելու հարցը հավանություն ստացավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ այս հարցը շատերին է մտահոգել, վարչապետը ևս առաջարկել է խորհրդարանին այդ թեմայով լսումներ անցկացնել:
Քոչարյանն ասաց, որ նամակ է ուղարկելու կառավարություն, որ լսումներին մասնակցեն առաջին դեմքերով: Փաշինյանն իր հավանությունն է տվել այդ գաղափարին:
Խորհրդարանական լսումները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին ժամը 11:00-ին: