ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հուլիսի 12-ին ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 42-ամյա Հարություն Հ.-ն։ Նա 2010 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ ցնցել է ողջ աշխարհը, ինչպես նաև խառնել ԱՄՆ նախընտրական բոլոր խաղաքարտերը։
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՍՈԻՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈԻ ԲԱԿՈԻՄ Է. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝ ՀՀ-ՍՓՅՈԻՌՔ ԿԱՊԵՐՆ ԵՆ. #ՈւՂԻՂ
Ընթացիկ տարվա հունվարին 2023 թվականի ՆԳՆ գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2020 թվականի Արցախում 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17.000 միավոր ինքնաձիգ։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, եթե այն միտված լինի Սիրիայի ազգային շահերին։
Նիկոլական բլոգեր Ռոման Բաղդասարյանը դատարանի նախասրահում հարձակվեց լրագրող Անի Գևորգյանի վրա
Նիստում քննարկվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման համար 10 հայտատուի մասնագիտական որակավորման համապատասխանության հարցը:
Հուլիսի 15-ի կեսգիշերին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Էլեկտրասյանը: Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Վարչապետը երբ գալիս էր մեր մարզ այցելության, էդ օրը զոհվածների տղաների շիրիմների շրջակայքում ավազ էին լցնում, որ հարթեցնեին։ Եկել էր էդտեղ, մեքենայով 2-3 անգամ մանևր էր արել, կանչել են, զգուշացրել են, որ, եղբայր ջան, ի՞նչ ես անում, ինքն էլ հայհոյել է՝ ով, որ ՔՊ-ական է ․․․։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հուլիսի 12-ին Թալինում փոխքաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ է պատմել ներկաներից մեկը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ուժեղացվել է՝ անկախ այլ երկրների ղեկավարների դեմ մահափորձերից, ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօրվա հեռավար բրիֆինգում։
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթեցվել հայտնի սրճարաններից մեկի մոտ, որտեղ ֆուտբոլասերները դիտում էին 2024 թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղն Իսպանիայի և Անգլիայի միջև։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Սակայն Վաշինգտոնի շտապողականությունը կապ ունի՝ ինչպես աշխարհաքաղաքականության, այնպես էլ՝ ամերիկյան ընտրությունների անկանխատեսելիության հետ, որը ստիպում է կողմերին ինտենսիվ համոզել։ Այցերը ՀՀ կապ ունեն այդ ցուցադրական աշխատանքի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել պատվիրակության նախագահի լիազորությունների ավարտի կապակցությամբ։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանելով այս հարցերին, ասաց՝ ԱՄՆ-ը սկզբունքորեն չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխիք։ Չի կարող երաշխավորել ՀՀ անվտանգությունը, որովհետև Միացյալ Նահանգների քաղաքական կուրսը ենթադրում է Ռուսաստանին դուրս հանել տարածաշրջանից ամեն գնով։
Եվրամիության խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին ենթադրյալ աջակցության հետ։ Պատժամիջոցների երկարաձգումը ԵՄ-ում պատճառաբանել են նաև Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի շրջանում գործող զինված կազմավորումներին Իրանի ցուցաբերած աջակցությամբ։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։
Թուրքիայի Այդին քաղաքում գտնվող թղթի գործարանում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են խոշոր հրդեհի դեմ։ Anadolu գործակալությունը նշում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել 7 տարուց ավելի օգտագործված ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը երկիր և պատրաստվում են նախաձեռնել նման միջոցների ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։
Նրանք Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:
Ապրիլի 23-ից հետո, երբ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց առաջին սահմանային սյունը՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանագծման ապացույց, Բաղանիսում, Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում և Տավուշի այլ սահմանամերձ գյուղերում անվտանգային հարցերն ու տագնապները բնակչության շրջանում ավելի խորացան։
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ով սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հույս ունի, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը կփոխի:
Արամ Եղոյանը հետախուզվում է
Թուրքիայի Անթալիա նահանգի Դոշեմելաթը շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։
Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում, որը հուլիսի 7-14-ն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, բայց կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի կողմից պաշտոնի ստանձնումը։
Արդեն սովորական է դարձել, որ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունների ներկայացուցիչները սպորտային խոշորագույն մրցաշարերի ժամանակ հանկարծ հարկատուների հաշվին «աշխատանքային» այց են ունենում դեպի այդ միջոցառումը հյուրընկալող երկիր: Դա հատկապես տեղի է ունենում ֆուտբոլային խոշոր մրցաշարերի կամ նշանակալից խաղերի ժամանակ: