Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-22-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։ Նշվում է, որ հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում` հոկտեմբերի 21-22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս