
«Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով բարձված ԿամԱԶ-ի հետնամասի մեջ. կա վիրավոր

Հոկտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհի՝ «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Խ.-ի վարած Nissan մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Էդիկ Ն.-ի վարած ԿամԱԶ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Nissan-ը մխրճվել է քարով բարձված ԿամԱԶ-ի հետնամասի մեջ. վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։