168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական, քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը փորձեց բացատրել Ալիևի այս դիրքորոշման և հայելային հետքաշման Փաշինյանի առաջարկի մերժման պատճառը։
այաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում, այն ուժային կենտրոններում, որոնց սպասարկում է Փաշինյանը։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021 թ. խորհրդարանական արտահերթի դեպքում։
Բացի այդ, գործողությունների ընթացքում զինվորականները հայտնաբերել են տասնյակ միավոր զենք, համակարգիչներ, հեռախոսներ և հետևող սարքեր
Հունվարի 12-ին առավոտյան լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով գինովցած կրակոց է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Հայ ժողովրդի գլխին այդքան աղետ բերած, այդքան ստեր` թե ներսում, թե դրսում խոստացած, այդքան ստորություններ և մեղքեր գործած մարդը, անշուշտ, պետք է, Ձեր ասած, «խառը» լինի։ Այդ խառնաշփոթը նախևառաջ իր գլխում է, իր հոգում է, իր սրտում է (Ամանորի օրերին գուցե նաև՝ ստամոքսում)։ Եվ թեպետ Փաշինյանը մինչ այսօր այդքանից հետո դրսևորում է քաղաքական կենսունակության ռեկորդներ, քաղաքական անմահության հասնել դեռ ոչ մեկին չի հաջողվել։
Փորձարարական դեղամիջոցի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն կարող է դանդաղեցնել երիկամների քրոնիկ հիվանդությունը հիվանդների 50-70%-ի մոտ: Արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։
2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ:
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում էր, որ մենք ունեինք և՛ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և՛ «Տոչկա-Ու»-ով, և՛ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ և այլ ժամանակակից զինատեսակներով։
Իշխանություններն օրերս հայտարարեցին՝ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման: Անցակետը՝ անցակետ, բայց ինչքանո՞վ է հավանական, որ հայ-թուրքական սահմանը կբացվի. հարցը դեռևս անորոշ է՝ հաշվի առնելով մեկնարկած գործընթացի պասիվ դինամիկան:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Փաշինյանն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվեց Գավառ քաղաքում:
Եմենի շուրջ կատարվող իրադարձությունների կարևորությունը կարելի է հասկանալ մեկ նկարով:
Փաշինյանը համարում է, թե բանտերը քաղբանտարկյալներով լցնելով, ազատ խոսքը լռեցնելով, իշխանության բոլոր սահմանադրական մարմինները զավթելով և գերկենտրոնացված բրգաձև վարչախումբ ձևավորելով՝ նա Հայաստան ժողովրդավարություն է բերել։
Փաշինյանի խոսքով` Ադրբեջանից ասում են, որ մենք հասանք նրան, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրվի նաև «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։
Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
«Այս համատեքստում է տեղավորվում նաև ՀՀ-ում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը, որ Ադրբեջանը չի փորձի «միջանցք» ստանալու համար դիմել ռազմական գործողությունների։ Շատ պարզ է, որ Իրանը, լինելով Հայաստանի բարեկամը և հազարամյակների հարևան պետությունը, գիտակցում է հայ-իրանական սահմանի կարևորությունը և իր ունեցած ողջ գործիքակազմով աշխատելու է այդ ուղղությամբ, նաև Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, կարծում եմ, իր դիրքորոշումները շատ հստակ ներկայացնում է հայկական կողմին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Wildberries-ից հայտնել են, որ մարդկանց տարհանել են, իսկ այրված ապրանքների արժեքը կփոխհատուցվի։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անցած տարի տրամադրվել է 23 հազար 686 ներմուծման հավաստագիր՝ նախորդ տարվա 23 հազար 572-ի փոխարեն:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ակնկալում է իրավաչափ գնահատական։
Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինային օգնելը նշանակում է տալ ժողովրդավարությանը հաղթանակի երաշխիք։
Արցախցի լրագրող Քրիստինե Խանումյանը ասեղնագործ գեղեցիկ պայուսակներ է պատրաստում: Ֆեյսբուքյան իր գրառմամբ նա պատմել է, թե իր պատրաստած պայուսակներից մեկն ինչպես է հասել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, և ինչ է նա պատասխանել՝ ստանալով գեղեցիկ այդ նվերը:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երկու մարզերի մարզպետներին՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, ում շնորհավորել է նշանակման առթիվ և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին: Մարզպետների հետ քննարկման ժամանակ շնորհակալություն է հայտնել օգնությունների տրամադրման հարցերում աջակցության համար և նշել, որ ոլորտային աջակցությունները շարունակաբար են լինելու այդ մարզերում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունվարի 12-ին Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում տեղի է ունեցել դատավարական լսում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի նախաձեռնած միջպետական արբիտրաժային հայցի շրջանակում։
Չալարեցի, դիտեցի «ֆիլմը», որ հրապարակել է ԲԴԽ՝ դատական համակարգի վերաբերյալ, եւ որով կիսվել էր գործադիր իշխանության ղեկավարը:
Հանդիպման ներկաները որոշել են ժողովը բաց պահել ՝ հրավիրելով այս խնդրով մտահոգ բոլոր գործընկերները միանալ այս նախաձեռնությանը, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ-ն չի դադարեցրել նշված դասագրքի օգտագործումը մեր հայրենիքի դպրոցներում և չի ստանձնել բարեփոխել դրա վտանգավոր և ապազգային բովանդակությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հունվարի 12-ին դրամաշնորհների առատությամբ աչքի ընկնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հերթական դրամաշնորհի պայմանագիրն է կնքել Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի հետ:
Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների մասով Թուրքիայի մեղադրանքին՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին՝ X-ում գրառմամբ։