Առաջին թուրք տիեզերագնացը պատրաստվում է թռիչքի

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հիշեցրել է, որ հունվարի 9-ին նախատեսված թուրք առաջին տիեզերագնացի թռիչքը հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիմա արդեն որոշված է, որ թռիչքը կիրականացվի 2024թ. հունվարի 17-ին և ենթադրվում է, որ կտևի մոտավորապես 14 օր։ Թռիչքը կիրականացվի «Axiom Space»-ի կողմից և կօգտագործվի «Crew Dragon» տիեզերանավը։

Տիեզերանավը կբարձրանա ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում գտնվող «39A» արձակման համալիրից և կթռչի Միջազգային տիեզերակայան, իսկ առաքելությունն ավարտից հետո, այն կընկնի օվկիանոս:

Աղբյուրի նշմամբ՝ առաջին թուրք տիեզերագնացը լինելու է ինժեներ կոնստրուկտորի կրթություն ստացած, ԱՄՆ-ի օդուժի տեխնոլոգիական ինստիտուտը ավարտած 44-ամյա Ալփեր Գեզերավջըն։ Նա F-16» ռազմական ինքնաթիռի օդաչու է և 21 տարի կարևոր առաջադրանքներ է իրականացրել ռազմաօդային ուժերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031