Կորիզ կրթական ծրագիրն ու Ֆիզմաթ դպրոցը մեկնարկում են համադպրոցական մաթեմատիկական արշավ
Հունվարի 16-ին մեկնարկել է նոր մաթեմատիկական արշավ-մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած Կորիզ կրթական ծրագիրը և աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։
«Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթի մեկնարկը պաշտոնապես տրված է։ Գրանցվել կարող են ՀՀ տարածքում գործող հանրակրթական դպրոցների բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները։ Մասնակցելու համար անհրաժեշտ չէ լինել մաթեմատիկայի մեծ գիտակ։ «Կորիզ մաթեմատիկա» կրթական արշավը եկել է ապացուցելու, որ մաթեմատիկա կարող է սիրել ու սովորել յուրաքանչյուրը։ Կրթական շարժման առաքելությունն է զարգացնել սեր մաթեմատիկայի հանդեպ տարբեր հմտությունների մակարդակ ունեցող աշակերտների շրջանում:
«Dasaran կրթական ծրագրի և Koreez կրթական շարժման հիմնադիր Սուրեն Ալոյանը նշեց, որ այս համագործակցությունով մենք պաշտոնապես ուզում ենք մաթեմատիկան ճանաչել որպես Հայաստանի առաջընթացի կարևորագույն հենասյուն և տեխնոլոգիական զարգացման առանցք։ Սա մի ճամփորդություն է, որտեղ մաթեմատիկան դառնում է գաղտնի ծածկագիր՝ բացելով բազմաթիվ հնարավորություններ մեր երկրի աշակերտների համար:
«Ձեռնամուխ լինելով այս առաքելությանը՝ մենք հավատացած ենք, որ, տարածելով մաթեմատիկայի իմացության կարևորագույն նշանակությունը Հայաստանում, միասին կնպաստենք ապագա առաջնորդների ձևավորմանը։ Տեխնոլոգիաների գերակշռող դարաշրջանում մաթեմատիկան հանդիսանում է նորարարության լեզու: Մաթեմատիկայի իրական ընկալումը հնարավորություն է տալիս աշակերտներին ոչ միայն ճիշտ կողմնորոշվել կյանքի ցանկացած իրավիճակում, այլ նաև նպաստել մեր թվային հասարակության դինամիկ փոփոխություններին»,- ասաց Ալոյանը:
ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն ընդգծեց, որ արշավի մեկնարկով կփորձեն մաթեմատիկայի դերն էլ ավելի բարձրացնել:
«Համադպրոցական մրցույթը կլինի ամբողջ Հայաստանի աշակերտների համար, որը, մեր դպրոցի օրինակից ելնելով, մեկ անգամ ևս կոգեշնչի բոլոր աշակերտներին: Սա նաև մեր դպրոցի համար է կարևոր, քանի որ մենք միշտ հայտնաբերում ենք մեծ ընդունակություններով աշակերտներին, իսկ այս արշավի միջոցով մենք ևս մեկ հնարավորություն կունենանք բացահայտել լավագույններին: Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն»,- ասաց Սարգսյանը:
Մեր պետության զարգացման գերակա ուղղություններից է տեխնոլոգիական զարգացումը, իսկ դրա հիմնասյունն է մաթեմատիկան, որի հետաքրքիր ու արկածային կողմը հայ աշակերտների համար կբացահայտի «Կորիզ մաթեմատիկա» կրթական արշավը։ Պատրաստվե՛ք ականատես լինել բեկումնային մաթեմատիկական արշավի արդյունքներին։
Մրցույթը բաղկացած է երկու՝ առցանց և առկա փուլերից և մրցանակաբաշխությունից։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ մաթեմատիկա» մրցույթը։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել Koreez կրթական կենտրոն`
Հեռ.` (094) 28 79 69, (091) 29 79 69
Էլ. փոստ` [email protected]