Աշխարհում չկա որևէ երկրորդ առաջնորդ, որը սեփական բնակչությանն ուժի սպառնալիքի տակ դուրս հանի իրենց տներից, թշնամուն էլ բերի, նստեցնի այդտեղ։
2024թ. փետրվարի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել՝ ՀՀ քաղաքացու կողմից, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով, Իրանից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ՀՀ ապօրինի ներկրելու վերաբերյալ, որը տեղափոխել և տեղադրել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող այգում։
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողները վրաերթի են ենթարկել 8-ամյա մի երեխայի, որին հաջողվել է մոր հետ դուրս վազել համերգասրահից։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ երկրի տարածքում իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ, որպեսզի Մոսկվայում տեղի ունեցած արյունահեղության հետևում կանգնած մարդիկ չկարողանան նոր հանցագործություններ իրականացնել։
«Նիկոլի վարկանիշն ամիս-ամիս պատմական հակառեկորդներ է գրանցում, և նրա հեռացման համար առկա են բոլոր օբյեկտիվ հիմքերը։ Պատկերավոր ասած՝ ժողովուրդը Նիկոլին չի ուզում, բայց չգիտի՝ ում ուզել։
Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին:
Մինչդեռ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ, և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր:
«Առանձին թեմա են քաղաքական կոռուպցիան, ծանոթ-բարեկամների համատարած նշանակումները պետական պաշտոններին, դատական համակարգի կախյալ և քաղաքականացված վիճակը։ Երկրում այնպիսի խորքային ճգնաժամ է, որ, կարելի է ասել, ժողովրդի աչքին ավելի շատ են երևում այլ խնդիրներ, ներառյալ՝ անվտանգությունը, քան փաշինյանական թայֆայի կողոպուտը»։
«Իրանի տեսակետն այս հարցում շատ պարզ է ու հստակ՝ Իրանը տարածաշրջանը դիտարկում է միայն տարածաշրջանի ուժերով, իսկ ցանկացած արտատարածաշրջանային ուժի, առավել ևս՝ ՆԱՏՕ-ի դերակատարումն Իրանի համար անցանկալի է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին:
Ի դեպ, Փաշինյանի` Պուտինին շնորհավորանքի պատմությունը նրա փնթի խաղերի տիպիկ օրինակն է։ Տեսեք, նա չշնորհավորեց ՌԴ նախագահին նույն օրը, որպեսզի հաճոյանա Արևմուտքին, և Մոսկվան սա արձանագրել էր։ Հաջորդ օրվա շնորհավորանքը Մոսկվայի համար արդեն ուշացած էր, իսկ Արևմուտքի համար՝ տհաճ։ Այսինքն՝ իր «գեղական շուստրիության» մեջ Փաշինյանը նստվածք թողեց և Մոսկվայում, և Արևմուտքում»։
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ենթադրաբար վիրավորական արտահայտությունների հիմքով քրեական գործ հարուցելով՝ իրավապահները փաստացի կիրառել են 2021-2022 թվականներին գործող «ծանր վիրավորանքի» հանցակազմը (նախկին քրեական օրենսգրքի 137․1-րդ հոդված): Նշված հանցակազմի գործողությունը դադարեցվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, ՌԱԵՀ, ԵԱՀԿ, Freedom House կազմակերպության և այլ դերակատարների կողմից խստորեն քննադատվելու արդյունքում՝ արտահայտման ազատության սահմանափակման չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։
«Պարզ է, Փաշինյանն Ադրբեջանի նախագահին դիմադրել չի ուզում և չի կարող։ Իսկ մե՞նք։ Արդյո՞ք որպես ժողովուրդ՝ մենք նույնպես չունենք դիմադրության ցանկություն և ներուժ։ Որովհետև ստեղծված իրավիճակում Տավուշի 4 գյուղերը հերթական զոհը կդառնան, որոնց, եթե սկզբունքային իրավիճակով չփոխենք, անխուսափելիորեն կհետևեն նոր կորուստներ։ Ասածս շատ հստակ է. Նիկոլը չի դիմադրում Ալիևին, ուստի մենք պիտի դիմադրենք Նիկոլին»։
Փաշինյանի իշխանապահպանման միակ դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով:
Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի համար առանցքային են տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը, ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանությունը։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ասաց՝ այն բնակավայրերը, որոնց մասին բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը՝ անկլավներ են, որոնք պատմականորեն Հայաստանի մասն են կազմել։
Նա հայտարարել է, որ մարտի 24-ը հայտարարվում է Համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում, մասնավորապես փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 47–ամյա բնակիչը անօրինական կերպով շինություն է կառուցել Երևանի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքում և պնդել, որ հիշյալ հողատարածքը գրանցվի իր անվամբ, ինչին վերջինս չի համաձայնել։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Կանաչապատման հանցագործները հարվածում են մեր թիմի անդամներին»։
Կոսովոյի՝ կազմակերպությանը միանալու առաջարկն ընդունելը դե ֆակտո կնշանակի Սերբիայի վտարում
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Կառավարությունն Ազգային ժողովին զեկույց է ներկայացրել իր 2023թ. գործունեության վերաբերյալ։ Անկախ նրանից, թե ինչ են գրել զեկույցում, ինչ «փայլուն» արդյունքներ ու շլացնող ցուցանիշներ են ներկայացրել, դրանով չէ, որ պետք է դատել կառավարության լավ կամ վատ աշխատանքի մասին։
Եթե՝ ոչ, թող իրենց ֆրինյուզերով դերասան կա, էլ չգիտեմ՝ ով կա, անգամ՝ պաշտոնյա եւ լրատվամիջոցի վայ-ղեկավարներ կան, որ առավոտից-իրիկուն հանրային, հարկատուների հաշվին վարձատրվելով ընդդիմադիրների, այլախոհների եւ իշխանությանը քննադատող անձանց հանդեպ զզվելի լեքսիկոն են գործածում եւ ոչ միայն անպատիժ չեն մնում, այլեւ՝ պարգեւատրվում են չաղանում։
Մարտի 22-ին մոտավորապես ժամը 16:22-ից մինչև 23:10-ը Կենտրոնական հրամանատարության ուժերը ոչնչացրել են չորս անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում
Հրաշքով ողջ է մնացել. Եվգենյա Ռյումինան` խորհրդային տիեզերագնացների դուստրը, «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտնվել է զոհվածների ցուցակում:
Ապրիլ ամսին սպասվում է, որ առանձին օրերին հյուսիսային հատվածներից հանրապետություն կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի վերջին հայտարարությունների առնչությամբ՝ կապված Կրոկուսի համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության հետ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ: