Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային
Մոլդովայի դեսպան Լիլիան Դարեհը մարտի 29-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել ռուս դիվանագետի արտաքսման և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տարածաշրջանային կոնֆերանսի նստաշրջանին ռուսական պատվիրակության մասնակցությունը թույլ չտալու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մոլդովական դիվանագիտական առաքելության ղեկավարին վճռական բողոք է ներկայացվել մարտի 19-ին Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին անցակալի անձ հայտարարելու մոլդովական կողմի չհիմնավորված որոշման կապակցությամբ, ինչպես նաև մայիսի 14-17-ը Քիշնևում կայանալիք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային խորհրդաժողովի 34-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Մոլդովա ռուսական պատվիրակության մուտքն արգելելու կապակցությամբ», – նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: