Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը

Ադրբեջանը շուտով կվերսկսի Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը։ Այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրը:

«Դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունն առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը: Օրակարգում է նաև երկու երկրների ներկայացուցիչների միջև դիվանագիտական և պաշտոնական հանդիպումների անցկացումը»,- նշում է զրուցակիցը։

Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031