Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Ճապոնիայում 5 մարդ է մահացել, 100-ից ավելի մարդ հոսպիտալացվել է կարմիր բրնձի խմորիչով կենսաբանական հավելումների օգտագործման պատճառով։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը հինգերորդ մարդու մահը հաստատել է մարտի 29-ին։ Հավելումների օգտագործումից մահացած բոլոր մարդիկ 70-90 տարեկան էին։ Ընկերությունը դեռ չի կարողացել պարզել, թե արտադրանքի մեջ կոնկրետ որ բաղադրիչն է մարդկանց մահվան և վատ զգացողության պատճառը։
Դեղագործական ընկերությունից հայտնել են, որ 680 մարդ ստացել է կամ ցանկանում է ստանալ ամբուլատոր բուժում, իսկ 114 մարդ հոսպիտալացվել է։ Կենսաբանական հավելումը, որը նախատեսված է օրգանիզմում «վատ» խոլեստերինի քանակը նվազեցնելու համար, մարդկանց մոտ առաջացրել է լյարդի հիվանդություն։
Օրեր առաջ ընկերությունը վաճառքից և արտադրությունից հանել է մի քանի արտադրանքներ, որոնցում օգտագործվում է կարմիր բրնձի խմորիչ։