Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։
«2025-ը ոչ պակաս մարտահրավերային է լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին՝ ամփոփելով 2024թ. ընթացքում գրանցված ռեգիոնալ իրադարձություններն ու ներկայացնելով 2025թ. քաղաքական կանխատեսումները։
ԱՄՆ 39-րդ նախագահ (1977-1981թթ.) Ջիմի Քարթերը 100 տարեկան էր
Շուլցեի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակն «աղետալի» է. երկրի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ և կախված է հումանիտար օգնությունից։ Տեղական ենթակառուցվածքների զգալի մասն ավերվել է 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։
Հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի՝ Արքայադուստր Մարգարետի թոռը՝ Սամուել Չատտոն, հանդիպում է հայազգի նկարչուհի Էլեոնորա Էքսերջյանի հետ։ Թագավորական ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նրանց հայտնվելը նշանադրության մասին խոսակցություններ է առաջացրել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկուշաբթի գրոհները Գազայի հատվածի հիվանդանոցների դեմ դադարեցնելու կոչ է արել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարել է Ուկրաինային՝ անվտանգության ապահովման նպատակով 2,5 միլիարդ դոլար ծավալով հավելյալ փաթեթ հատկացնելու մասին:
Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Չինաստան կատարած ուսուցողական և ճանաչողական այցերին, ինչը, ըստ Քննչական կոմիտեի նախագահի, վկայում է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
75-ամյա տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն և արտադրությամբ ինքն է զբաղվում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանգամանքները պարզվում են։
«Ավելի լայնախոհ լինելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ իրականացված ֆուտբոլային դիվանագիտությունը, որը մինչև հիմա քննադատում են, որոշ ժամանակով հետաձգեց թուրքական էքսպանսիան այս տարածաշրջանում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Ավիավթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 181 մարդուց 179-ը:
Արդյունքում՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել 223 միլիոն 513 հազար դրամ:
Գլխավոր քարտուղարը նաև արագ և լիակատար ապաքինում է մաղթել այդ ողբերգական պատահարում տուժածներին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․)։
Եվրահանձնաժողովը, որը մինչ պատերազմն օգնում էր Կիեւի եւ Մոսկվայի միջեւ տարանցիկ համաձայնագրերի կնքմանը, չի մասնակցում բանակցություններին։ Փոխարենը նա ընդգծել է, որ կան այլընտրանքային աղբյուրներ, եւ որ տարածաշրջանում գազի պաշարները մեծ են։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարվա արդյունքների ամփոփման մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում Սիրիայում իրավիճակի սրընթաց զարգացումը բացատրել է նախկին նախագահ Բաշար Ասադի՝ սոցիալական խնդիրները լուծել չկարողանալով, որում մեծ դեր են խաղացել ԱՄՆ ապակառուցողական քայլերը։
Երկրորդ բրիգադային գեներալ Սեյեդ Մուհամադ Հոսեյնին, որը Սալման Ֆարսիի անվան հատուկ գործողությունների 110-րդ բրիգադի հրամանատարն է, կիրակի ասել է, որ գործողությունը «լրջորեն խափանել է» «Ջաիշ ալ-Ադլ» խմբավորման գործունեությունը։
Միլանովիչի մրցակիցը կլինի Դրագան Պրիմորացը, որին աջակցել է ընտրողների 19,35%-ը։ Մյուս թեկնածուները՝ ընդհանուր առմամբ 8 մարդ, չեն ստացել ձայների 10%-ից ավելին։
Յունը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ռազմական դրության հայտարարումը «կառավարման ակտ է»՝ նախազգուշացնելու ընդդիմադիր կուսակցությանը օրենսդիր իշխանության չարաշահումից։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններ էր արել դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման առնչությամբ՝ բացահայտ մեղադրելով Ռուսաստանին ավիավթարի իրական պատճառը «լռության մատնելու» մեջ եւ փոխհատուցում պահանջելով։
Հաշվեքննիչ պալատում իրարանցում է, բոլոր աշխատակիցները դիմումներ են ներկայացրել դատարաններ։
Հաջորդ տարին մեր համար հսկայական աշխատանքի և պատասխանատվության տարի է լինելու։ Այս մասին հայտարարել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Հիվանդանոցի առանձին հայտարարության մեջ ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Օֆեր Գոֆրիտն ասել է, որ միջամտությունն «ընթացել է ըստ պլանի»:
Ո՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձը
ՌԴ նախագահն ուղերձներ էր հղել նաև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։
Ռուսաստանի ղեկավարը ՀՀ նախկին նախագահներին մշտապես շնորհավորում է տոների և ծննդյան տարեդարձների կապակցությամբ։
ՖԻԴԵ-ի որոշումից հետո Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ կմասնակցի դեկտեմբերի 30-ին Նյու Յորքում անցկացվելիք կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը։
Փորման աշխատանքները շարունակվում են մի քանի օր. առաջին երեք օրը աշխատանքներն իրականացվել են մերկ ձեռքերով՝ առանց գործիքների, ապա բերվել է տեխնիկա
«Սա գեղեցիկ մշակութային ավանդույթ է, որպեսզի այն համատարած լինի, դրա մասին պետք է շատ խոսել։ Հաճախ դպրոցներում զարդարում են Կաղանդի ծառ, լուսանկարում ու ուղարկում են ինձ, կան դպրոցներ, որտեղ յուրաքանչյուր դասարան իր Կաղանդի ծառն է զարդարում։ Կարծում եմ՝ այս ծեսը փրկված է»,- շեշտեց մեր զրուցակիցը։