
Հնդկաստանում փորձում են փրկել 3-ամյա աղջկան, որն ընկել է 200 մ խորությամբ ջրհորը և այնտեղ է գտնվում արդեն 8 օր

Հնդկաստանի Ռաջասթան նահանգի Քոթպուտլի Բեհրոր շրջանում փորձում են փրկել 3-ամյա աղջկան, որն ընկել է 200 մ խորությամբ ջրհորը և այնտեղ է գտնվում արդեն 8 օր:
Փրկարարները փորձում են թունել փորել ու հասնել հյուծված երեխային: Փրկարարական գործողությանը խոչընդոտում են տեղատարափ անձրևները:
Փորման աշխատանքները շարունակվում են մի քանի օր. առաջին երեք օրը աշխատանքներն իրականացվել են մերկ ձեռքերով՝ առանց գործիքների, ապա բերվել է տեխնիկա։ Թունելը փորելու համար դեպքի վայր է բերվել հատուկ էքսկավատոր։