Բաժիններ՝

Հավը՝ մեղրով և սխտորով

Բաղադրությունը՝ 

  • հավի ազդրեր- 4 հատ
  • կարմիր կարտոֆիլ- 4 հատ
  • գազար- 2 հատ
  • սոխ- 1-2 հատ
  • կանաչ լոբի- 300 գրամ
  • թարմ մաղադանոս
  • աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Եգիպտացորենի օսլա- 2 ճ/գ, ըստ ցանկության
  • ջուր

Մեղրի և սխտորի սոուս՝

  • մեղր- 1/3 բաժակ
  • սխտոր- 1 ճ/գ (աղացած)
  • սոյայի սոուս, ցածր նատրիումով- 1/2 բաժակ
  • կետչուպ- 3 ճ/գ
  • օրեգանո- 1 ճ/գ

Պատրաստման եղանակը՝

Փոքր ամանի մեջ խառնել մեղրը, սխտորը, սոյայի սոուսը, օրեգանոն և կետչուպը:

Կարդացեք նաև

Հավի ազդրերը, կարտոֆիլը, գազարն ու սոխը լցնել կաթսայի մեջ, վրան լցնել մեղրով և սխտորով պատրաստած սոուսը, 100 գրամ ջուր և դանդաղ կրակի վրա եփել։

Եփել ցածր մակարդակի վրա 1-2 ժամ։

Եփվելուց 30 րոպե առաջ ավելացնել կանաչ լոբին և շարունակել եփել, մինչև լոբին փափկի, և սոուսը թանձրանա:

Մատուցելիս զարդարեք մաղադանոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս