
Մեքսիկական ուտեստ՝ խոզապուխտով, կանաչ լոբիով և կարտոֆիլով

Բաղադրությունը՝
- Խոզապուխտ- 500 գրամ (կտրատած մեծ խորանարդներով)
- կանաչ լոբի- 1 կգ
- կարտոֆիլ- 5 հատ
- սոխ- 1 հատ
- սխտոր- 3 պճեղ (աղացած)
- չորացրած ուրց- 1 թեյի գդալ
- չորացրած խնկունի- 1 թեյի գդալ
- պապրիկա- 1 թեյի գդալ
- սև պղպեղ- 1/4 թեյի գդալ
- աղ
- հավի կամ բանջարեղենի արգանակ- 1 բաժակ
Պատրաստման եղանակը՝
Խոզապուխտը, կանաչ լոբին, կարտոֆիլը, սոխը կտրատեք, սխտորը ճզմեք և լցրեք կաթսայի մեջ:
Փոքր ամանի մեջ խառնել ուրցը, խնկունին, պապրիկան, աղը և սև պղպեղը։ Համեմունքների խառնուրդը շաղ տալ կաթսայի բաղադրիչների վրա: Այնուհետև ավելացրեք արգանակը։
Ծածկեք կաթսան և եփեք ցածր ջերմաստիճանում 1-2 ժամ կամ այնքան, մինչև կարտոֆիլը փափկի, և լոբին եփվի՝ ըստ ձեր նախասիրած մակարդակի։