«Խաղաղության փաստաթուղթ չի լինի. ուղղակի ծաղր է այս վիճակում խոսել խաղաղությունից». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահ է՝ ստեղծված իրավիճակում հնարավոր չէ Ադրբեջանի հետ հասնել խաղաղության։ Իսկ պայմանագիրը, որի մասին խոսում են ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները՝ չի կարող լինել խաղաղության փաստաթուղթ։

«Չի կարող լինել խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, լավագույն դեպքում դա կարող է լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ կարգավորման փաստաթուղթ։ Խաղաղության համաձայնագիրը ենթադրում է լայն խաղաղության համաձայնագիր, որտեղ հակամարտության բոլոր հիմնական բաղադրիչները հասցեագրվում են ու լուծում են ստանում։  Սկզբունքորեն պետք է այնտեղ անդրադարձ լինի բոլոր հարցերին, գերիների հարցն ամենափոքր հարցերից է ու հեշտ լուծվողներից, մենք ունենք արցախահայերի վերադարձի, արցախահայերի սեփականության պաշտպանության, մշակութային ժառանգության հարց և այլն։

Ադրբեջանի պետական գաղափարախոսության պայմաններում ուղղակի հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, սա ուղղակի ծաղր է»,- «Ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց Արտակ Բեգլարյանը։

Այս համատեքստում նա ընդգծեց՝ միջազգային միջնորդներն ու Հայաստանի իշխանությունները, որոնք անտեսում են այս հարցերը, ուղղակի երկարաձգում են հակամարտության թեժ փուլը, սակայն Ալիևն այդ ամենը չի հետաձգում, գիտակցում է, որ դրա ստորագրումն ուղղակի մարտավարական հաջողություն է իր համար և ոչ ավելին։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Ալիևը պահպանելու է հայատյացության քաղաքականությունը, եթե դրա դեմ ակտիվ գործողություններ չկատարվեն։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանն էլ շեշտեց՝ խաղաղությունը կարևոր է բոլորի համար, բայց փաստաթուղթը, որը քննարկվում է,  հանրության լայն հատվածը տեղյակ չէ, թե ինչ բովանդակություն ունի։

Մնարամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս