
Օդորակիչը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ

Օդորակիչները օգնում են դիմակայել ամռան տապին, սակայն բժիշկները զգուշացնում են, որ այն կարող է վնասել առողջությանը: Ռուսաստանցի մասնագետների հավաստմամբ, օդորակիչը կարող է հանգեցնել հիպոթերմիայի:
Դա իր հերթին չոր հազի, քթի, կոկորդի, ականջների, պարանոցի, մեջքի ցավերի պատճառ դառնալ: Մասնագետների կարծիքով՝ օդորակիչի և այդ պահին դրսում եղած ջերմաստիճանի տարբերությունը չպետք է գերազանցի 5-7 աստիճանը:
«Երբ օդի սառը հոսանքը ուղղված է մարդու վրա՝ տեղի է ունենում ջերմաստիճանի և խոնավության կտրուկ անկում: Առաջին հերթին այն հանգեցնում է շնչառական հիվանդությունների: Եվ ախտորոշումները տարբեր են՝ ականջաբորբ, հայմորիտ, բրոնխիտ և նույնիսկ թոքաբորբ:
Բոլորը լուրջ բուժման կարիք ունեցող հիվանդություններ են»,- ասում է փորձագետը:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև օդի որակը. օդափոխության երկարատև բացակայության դեպքում հարաբերական խոնավությունը նվազում է:
Արդյունքում՝ խնդիրներ են առաջանում մաշկի և լորձաթաղանթի հետ: Չօդափոխվող, բայց օդորակիչ ունեցող տարածքում երկար մնալը նաև ալերգիաների պոտենցյալ վտանգ է ներկայացնում: Հետևաբար, չափազանց կարևոր է օդորակիչների ֆիլտրը պարբերաբար մաքրելը:
Հակառակ դեպքում օդորակիչը վերածվում է սնկերի, բակտերիաների և ալերգենների աղբյուրի: