Բաժիններ՝

ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը և ԿՀՎ-ն Սիրիայում իրավիճակի վերաբերյալ չեն շփվել. Նարիշկին

Դ արտաքին հետախուզության ծառայությունը և ԿՀՎ-ն Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված չեն շփվել, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է Interfax-ը։

«Ոչ»,- ասել է նա Մոսկվայում լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Այն հարցին, թե արդյոք Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը «հուսալիորեն պաշտպանված է» և

արդյոք նրան տրամադրվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​պաշտպանություն, Նարիշկինն ասաց. «Այս հարցն ինձ համար չէ։ Ես դա չգիտեմ»:

Անցած շաբաթվա վերջին Սիրիայում թուրքամետ զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031