Բաժիններ՝

Armenian Airlines-ը տեղեկացնում է թռիչքների վերսկսման չվացուցակի փոփոխությունների մասին

Հայկական ավիաուղիներ ընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխություն է կատարվել։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից: 

Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։

Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն: 

Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել [email protected] էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:

«Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակը կվերականգնվի»,- նշված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031