Բաժիններ՝

Շիրակում թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից հանցագործությունների դեմ հետևողական պայքարի արդյունք են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ քրեական ոստիկանները Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել գյումրեցի 61-ամյա մի տղամարդու: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդը ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել 380 գրամ մարիխուանա:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը կից խորդանոցից 330 գրամ մարիխուանա է իրավապահներին ներկայացրել նաև գյումրեցի 57-ամյա տղամարդը:

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արթիկի բնակիչ 58-ամյա տղամարդը Գրիգոր Լուսավորչի փողոցի իր տանը թմրամիջոց է պահում:

Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե մեկնած ոստիկաններին տանտերը հայտնել է, որ բնակարանում պահում է թմրամիջոց և պատրաստ է ներկայացնել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է տարբեր տարաներում լցված ընդհանուր 6 կգ 450 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս