Հայաստանի դեմ ռուսական տարբեր շրջանակների ակտիվացումը սկսվել է հատկապես 2014 – 2017 թթ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է, թե քանի դեռ Ռուսաստանում Աղալարովները, Նիսանովները ունեն որոշիչ ազդեցություն թե՛ երկրի տնտեսության, և թե՛ քաղաքական գործիչների վրա, դավաճանված են լինելու թե՛ Ռուսաստանի կենսական շահերը և թե՛ Հայաստանի։
«Ես մի օրինաչափություն եմ նկատել, որ Հայաստանի դեմ ռուսական տարբեր շրջանակների ակտիվացումը սկսվել է հատկապես 2014 – 2017 թթ.., իսկ 2017 թվականին տարօրինակ ձևով մահացավ Լևոն Հայրապետյանը, ով իր ժամանակին հսկայական ազդեցություն ուներ ո’չ միայն ռուսական քաղաքական և տնտեսական շրջանակների վրա։
2017 թվականն այս իմաստով շրջադարձային էր։ Ադրբեջանցիները աստիճանաբար գրավում էին ո’չ միայն Ռուսաստանի տնտեսական ու ֆինասական ոլորտները, այլև հանցագործ աշխարհը։ Ռուսական հանցավոր աշխարհում (նաև Ադրբեջանի և ադրբեջանական շահերը սպասարկող ռուսական քաղաքական ու տնտեսական շրջանակների հովանավորությամբ) ադրբեջանական ծագում ունեցողները սկսեցին զբաղեցնել կարևոր դիրքեր և մինչ այդ եղած ստատուս քվոն փոխել իրենց օգտին։
Ահա‘, այսպես հետևողականորեն ադրբեջանցիներն ու թուրքերը սկսեցին Ռուսաստանում ստեղծել հզոր հակահայկական և պրոթուրքական լոբբի։
Սա հայ-ռուսական հարաբերությունների միջև ձևավորված խութերից մեկն է, որը ո’չ միայն գերագնահատել, այլև թերագնահատել չի կարելի»։