Եվրոպացի եվրակոմիսարին կասկածում են փողերի լվացման մեջ
Բելգիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել արդարադատության հարցերով նախկին եվրակոմիսար Դիդյե Ռեյնդերսին պատկանող տներում։ Նրան կասկածում են փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնել է Le Soir պարբերականը։
Համաձայն պարբերականի հրապարակման, Ռեյնդերսը վերջին մի քանի տարիներին նախարարական պաշտոններ է զբաղեցրել Բելգիայի կառավարությունում և ձեռք է բերել իր ղեկավարած գերատեսչության հսկողության ներքո գործող Ազգային վիճակախաղի տոմսեր՝ կանխիկ գումարով։ Այժմ նա պարտավոր է ապացուցել այդ միջոցների օրինականությունը։
Նշենք, որ սա առաջին կոռուպցիոն սկանդալը չէ, որում խառնված է Ռեյնդերսը։ 2019 թվականին նա մեղադրվել է կաշառք ստանալու համար, սակայն այն ժամանակ գործը կարճվել է ապացույցների բացակայության պատճառով։ Ռեյնդերսը եղել է Արդարադատության եվրակոմիսար՝ 2019-24 թվականներին։