25.000 տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի. ՊԵԿ

ՊԵԿ-ի տվյալներով՝ 25 հազար տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի։ Այսօր արցախցիների զբաղվածության և բնակապահովության ծրագրերը քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստում, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն այս պահին փորձում են լավարկել մի քանի ուղղություններով։

Փոխնախարարի խոսքով՝ խոսքը վերաբերում է ձեռք բերվող, կառուցվող բնակելի տարածքների մակերեսներին, տուն կառուցելու համար ձեռք բերվող հողատարածքի գումարի շեմի բարձրացմանը և այլն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031