
Ապագան հասավ մարզային հիվանդանոցներին․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․
«ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառում է մի նախագիծ՝ 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, որով Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնները մարզային ենթակայությունից հանվում են և կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,Դավիթ Խուդաթյան խնդրում եմ բացատրել՝ սա կենտրոնացում է, թե՞ ապակենտրոնացում։
Գուցե ՀՀ առողջապահության նախարարությունը չգիտի՞ ինչ է անում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հ․Գ․ Իսկ մարզպետները լուռ են, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում․․․։
Հ.Հ.Գ Առողջապահության նախարարոթյունը կվերանվանվի «Գլխավոր բժիշկների նախարարություն»»