Գյուղատնտեսության մեջ ներգրավված անձիք շահութահարկով կհարկվեն երկու տարի հետո․ ԱԺ-ն ընդունեց որոշումը
ԱԺ-ում արտահերթ նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծեր։ Մասնավորապես քննարկվեց «ՏԻՄ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Նախագիծը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Հանձանժողովը տվել է դրական եզրակացություն։ Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ և 21 դեմ ձայնով։
Կառավարության կողմից ներկայացված մեկ այլ ՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց արտահերթ նիստի ընթացքում։
«2025-ից սկսած գյուղատնտեսության մեջ ներգրավված անձիք ստիպված կլինեն շահութահարկով հարկվել, այս նախագծով առաջարկում ենք, որ այդ դրույթն ուժի մեջ մտնի երկու տարի հետո։ Առաջարկում ենք, որպեսզի գյուղատնտեսության մեջ ներգրավված կազմակերպությունները չհարկվեն շահութահարկով»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նախագիծն ընդունվեց երկր
63 կողմ, 0 դեմ և 23 ձեռնպահ ձայների քանակով որոշումն ընդունվեց։