Բաժիններ՝

Հնդկաստանի մի նահանգում արգելել են տավարի մսի օգտագործումը

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում արգելվել է տավարի մսի օգտագործումը հասարակական վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում և միջոցառումների ժամանակ։

Այս մասին հայտնում է BBC-ն ու հիշեցնում, որ երկրում սահմանափակված է տավարի մսի վաճառքը որոշ կրոնական վայրերի՝ օրինակ տաճարների մոտ։

Տավարի մսի օգտագործումը Հնդկաստանում զգայուն խնդիր է, քանի որ կովերին պաշտում են հինդուները, որոնք կազմում են երկրի բնակչության 80%-ը:

Միայն մի նահագանգում տավարի մսի օգտագործման արգելքը հարցեր է առաջացրել, մարդիկ զարմանում են, ինչո՞ւ հենց մի նահանգում։

Միևնույն ժամանակ, մի քանի քաղաքական կուսակցություններ քննադատել են արգելքը՝ ասելով, որ այն խանգարում է մարդկանց՝ ուտել այն, ինչ ուզում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031