Բանկերի կողմից Հայաստանի քաղաքացիներին տրամադրված հիփոթեքային վարկերի պորտֆելը վերջին տվյալներով հասել է գրեթե 1.5 տրիլիոն դրամի։ Վերածենք դոլարի՝ կստացվի, որ միայն այս վարկի գծով քաղաքացիները բանկերին պարտք են 3.8 մլրդ դոլարին համարժեք գումար։
«Օգոստոս ամսին վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,37 տոկոս, սեպտեմբերին՝ 13,68, այն դեպքում, երբ ԿԲ-ն սահուն կերպով իջեցնում է տոկոսադրույքը։ Ի տարբերություն սրա՝ մենք տեսնում ենք, որ ընկնում են ավանդների տոկոսները․ այսինքն՝ ավանդներն արձագանքում են, վարկերը՝ ոչ»։