
Առաջին անգամ Հայաստանում Քրեյգ Դեյվիդը հանդես կգա իր լեգենդար TS5 շոուով

Առաջին անգամ Հայաստանում Քրեյգ Դեյվիդը հանդես կգա իր լեգենդար TS5 շոուով։ Համաշխարհային մակարդակի ցնցող շոու, որի տոմսերը սպառվում են հաշված րոպեների ընթացքում։
TS5-ը բացառիկ փակ երեկույթ էր, կազմակերպված արտիստի Մայամիի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է գլոբալ սենսացիա՝ միավորելով արդեն սիրված և ժամանակակից հիթերը R&B, Garage և House ժանրերում։
Դեկտեմբերի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ժամը 19։00-ին, կվայելենք միասին ձեր սիրելի 7 Days, Fill Me In և Walking Away երգերը՝ այս շոուի համար ստեղծված բացառիկ DJ ռեմիքսներով։
Քրեյգի TS5 շոուն ցնցել է աշխարհի խոշոր դահլիճները՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, Գլաստոնբերիից մինչև Բրիքսթոն Ակադեմի, O2 Արենա և այլք։ Երևանում արտիստը հանդես կգա ոչ միայն որպես երգիչ, այլև որպես DJ։